News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սիլիկյան թաղամասի 6-րդ փողոցի տներից մեկի տանիքում օգոստոսի 6-ին տեղի ունեցած  հրդեհի  հետեւանքով տանիքը կորցրած  Գեւորգյանները գումար չունեն այն վերանորոգելու համար:

Գեւորգյանները, որոնց պնդմամբ հրդեհը էլեկտրաէնեգիայի պարբերաբար անջատումների հետեւանքով է բռնկվել, դիմել են քաղաքապետարան՝ օգնություն ստանալու համար, սակայն ապարդյուն:

«Հրդեհից հետո 5 ավտո զիբիլ ենք թափել, ոչինչ չի մնացել, մնացել ենք առանց տանիք: Հրդեհը մարելու համար 17 տոննա ջուր են լցրել տան վրա, ոչ էլ գույք է մնացել, տան եղած-չեղածը փչացել է: Քաղաքապետարանում ինչ-որ համար են տվել, որին զանգում ենք, չենք կարողանում կապնվել հետները: Երկու-երեք անգամ արդեն գնացել, խնդրել եմ, ոչինչ չեն անում»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Տարոն Գեւորգյանը:

Տարոն Գեւորգյանն ապրում է կնոջ, եղբոր ու թոշակառու մոր հետ: Ինքն ու եղբայրն աշխատում են, սակայն ստացած գումարը բավականացնում է միայն օրվա ապրուստի ու այլ ծախսերի համար: Տանիքը վերանորոգելու համար անհրաժեշտ գումարը, եղբայրները վստահ են՝ մի քանի տարում հազիվ կարողանան կուտակել:   

«4000 դրամով բանվորություն ենք անում, տանիք կառուցելու համար 3 միլիոնից ավելի գումար է պետք, հայտնվել ենք անորոշ վիճակում: Շուտով անձրեւներ էլ կսկսեն ու եթե մինչեւ հիմա առանց տանիքի էինք, կմնանք առանց տուն»,- ասաց Տարոնը:

Հիշեցնենք, որ բնակիչները բողոքում էին, որ հոսանքալարերի մաշվածության հետեւանքով հաճախակի դարձած անջատումներից գրեթե բոլորն են տուժել՝ տեխնիկան է վնասվել, տան գույքը եւ այլն: Նրանց խոսքով, հոսանքն անջատվում է անգամ ուժեղ անձրեւից եւ ձյունից: Գեւորգյանները տան տանիքում բռկված հրդեհի պատճառը նույնպես էլեկտրաէներգիայի պարբերաբար անջատումներն են համարում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Ամենաշատ