News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՌԴ կրթության նախարար Օլգա Վասիլեւան կոչ է արել բարձրացնել լրագրողների կրթվածության մակարդակը, հայտնում է «Գովորիտ Մոսկվա»  ռադիոկայանը:

Նախօրեին լրատվամիջոցները հայտնել էին, որ Վասիլեւան իր նշանակումը մեկնաբանելիս օգտագործել է «բոժեստվովանիե» բառը (ռուսերեն՝«божествование»): Ավելի ուշ նախարարն ասել էր, որ ինքը ցանկացել է օգտագործել «դոլժենստվովանիե» բառը («долженствование»)՝ անհրաժեշտություն, պարտադրականություն:

«Հարցին, թե ինչպես եք դուք գնահատում ձեր նշանակումը, ես պատասխանեցի որպես անհրաժեշտություն («долженствование» ): Ռուսերենում դա նշանակում է մի բանի անհրաժեշտություն, որը պիտի տեղի ունենա: Դա այլ բան է նշանակում: Իսկ մյուս իմաստն ավելի փիլիսոփայական է՝ բարոյական օրենքից բխող մի բան»,- ասել է նախարարը եւ նշել, որ անհրաժեշտ է բարձրացնել լրագրողների կրթվածության մակարդակը, որպեսզի նրանք հասկանան այդ գեղեցիկ ռուսերեն բառի իմաստաբանությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ