News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Սասնա ծռերի» գործով շուրջ 60 անձի մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հայտնում են NEWS.am-ի աղբյուրները:

Մեր տեղեկություններով՝ 47-ն այն անձինք են, որոնք կամ հուլիսի 17-ին մտել են ոստիկանության պարեկա- պահակային գնդի տարածք, կամ մեղադրվում են գնդի տարածք մտած անձանց օժանդակելու մեջ: Բացի դրանից, այս գործին միացվել է նաեւ Ժիրայր Սեֆիլյանի դեմ ամիսներ առաջ հարուցված քրեական գործը, որի շրջանակում կա 9 մեղադրյալ: «Սասնա ծռեր» խմբին միացվել է նաեւ անցած տարվա ձմռանը «Հիմնադիր խորհրդարանի» 5 անդամների դեմ հարուցված քրեական գործը, երբ մեղադրանք էր առաջադրվել Ժիրայր Սեֆիլյանին, Պավլիկ Մանուկյանին, Վարուժան Ավետիսյանին, Գեւորգ Սաֆարյանին ու Գարեգին Չուգասզյանին:

Սարի թաղում եւ Խորենացի փողոցում տեղի ունեցած բախումների գործով էլ կա շուրջ 27 մեղադրյալ: Նրանք մեղադրվում են զանգվածային անկարգություններ կազմակերպելու կամ մասնակցելու մեջ:

Նշենք, որ Հատուկ քննչական ծառայությունում սույն քրեական գործերով քննություն անցկացնելու համար քննչական խումբ է ձեւավորվել: Մեր տեղեկություններով, քննիչների թիվը մի քանի տասնյակի է հասնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ