News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Աշխատանքի ճկուն գրաֆիկը տարբեր կերպ է ազդում մարդկանց վրա: Դրա թողած ազդեցությունը կախված է այդ թվում սեռից: Նման եզրակացության են եկել Քենթի համալսարանի մասնագետները, փոխանցում է Planet- today-ը:

Եթե տղամարդն է ունենում իր աշխատաժամերը կառավարելու հնարավորություն, նա ավելի շատ է վաստակում: Դրանում վերջին դերը չի խաղում այն հանգամանքը, որ այդ դեպքում նա կապված չէ գրասենյակային ժամերին եւ պարտավոր չէ կոնկրետ ժամի տուն գնալ, այդ պատճառով կարող է ավելի երկար մնալ աշխատավայրում:

Կանայք, բնականաբար, նույնպես պատրաստ են արտաժամյա աշխատանքի: Սակայն, այդուհանդերձ, հաճախ հենց տղամարդիկ են դրանից օգուտ քաղում:

Ընդ որում, այդ տարբերությունը լինում է անկախ մասնագիտությունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ