News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանի դեմ հարուցված քրեական գործը միացվել է «Սասնա ծռերի» գործին, սակայն մեղադրանքի մեջ որեւէ նոր դրվագ չկա: Այս մասին NEWS.am-ին ասաց Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը:

Փաստաբանը հիշեցրեց, որ դեռեւս 2015թ. փետրվարին քրեական գործ էր հարուցվել Քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելը: Սույն քրեական գործով մեղադրանք էր առաջադրվել «Հիմնադիր խորհրդարանի» միանգամից հինգ անդամի՝ Գեւորգ Սաֆարյան, Ժիրայր Սեֆիլյան, Գարեգին Չուգասզյան, Պավլիկ Մանուկյան եւ Վարուժան Ավետիսյան:

«Մեղադրանքի հիմքում հետեւյալն էր. 2014թ.-ից սկսած «Հիմնադիր խորհրդարանի» անդամներն իրենց հրապարակային ելույթներով, հրավիրած ասուլիսներով, կազմակերպված հավաքներով ու ցույցերով առիթը բաց չեն թողել, որ ժողովրդի մեջ բացահայտեն իշխանությունների թերություններն ու համաժողովրդական ընդվզման նպատակ են ունեցել: Փաստորեն զուտ քաղաքական մոտիվներով հարուցված քրեական գործ է, եւ մեկ նպատակ էր հետապնդում, որ ապրիլի 24-ին ազատության մեջ չլինեին նրանք, եւ Հայաստանը չներկայացվի ամբողջ աշխարհին ակնհայտ ներքաղաքական հակասություններով»,- ասաց Տիգրան Հայրապետյանը:

Մեկ այլ քրեական գործ էլ հարուցվեց այս տարվա մայիսին, որի շրջանակում մեղադրանք առաջադրվեց Ժիրայր Սեֆիլյանին եւ եւս 8 անձանց: Սեֆիլյանը մեղադրվում էր մի խումբ անձանց միջոցով զենքի ապօրինի շրջանառություն կազմակերպելու մեջ:

«Այս երկու քրեական գործը գլխավոր դատախազը որոշում է կայացրել օբյեկտիվ, լրիվ, բազմակողմանի քննություն անցկացնելու համար Քննչական կոմիտեից տեղափոխել Հատուկ քննչական ծառայություն: Տպավորություն է, որ Քննչական կոմիտեն մինչ այդ օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննություն չէր իրականացնում: 2015թ. հարուցված քրգործը 1,5 տարի է՝ քննվում է, սակայն որեւէ ապացույց ձեռք չի բերվել զանգվածային անկարգություն նախապատրաստելու մասով: Այժմ էլ միացվել է «Սասնա ծռեր» խմբի գործին, Սեֆիլյանին մեղադրանք առաջադրվեց Քրեական օրենսգրքի 35-225-րդ եւ 38-235-րդ հոդվածներով, նոր դրվագ չկա մեղադրանքի մեջ»,- նշեց նա:

Տիգրան Հայրապետյանը հայտնեց նաեւ, որ Սեֆիլյանի մասնակցությամբ որեւէ քննչական գործողություն չի կատարվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ