News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Միջազգային «Միգրանտների փրկության ծովային կայան» կազմակերպության նավը օգոստոսի 20-ին իտալական Սիցիլիա կղզու Տրապանիի նավահանգիստ է հասցրել 304 փախստականի, ինչպես նաեւ` հինգ միգրանտի մարմին, որոնք խեղդվել էին Միջերկրական ծովի հարավային մասում: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով   Rai News 24- հեռուստաալիքին:

Ականատեսների խոսքով, ողբերգությունը տեղի է ունեցել լիբիական առափնյա հատվածից մոտավորապես 22 ծովային մղոն հեռավորության վրա: Միգրանտներով նավակներից մեկը, որում 27 մարդ է եղել, ենթադրաբար` սիրիացիներ, շրջվել է բաց ծովում, ինչի հետեւանքով հինգ մարդ խեղդվել է, այդ թվում` երկու երեխա: Փրկվածների թվում  304 փախստական կա, մոտ 40 սիրիացի` միգրանտներ աֆրիկյան երկրներից` Նիգերիայից, Սուդանից եւ Գանայից: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ