News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Արդեն բավականին վաղուց հայտնի է, որ ուղեղը լիովին բացառիկ երեւույթ է: Այդ պատճառով նման տարիքում մարդուն չի կարելի կոչել փոքրիկ չափահաս կամ տարիքանց երեխա, հայտնում է Planet- today-ը:

Լոս Անջելեսում Կալիֆորնիայի համալսարանի անցկացրած հետազոտությունը ցույց է տալիս, որ ռիսկին կանխատրամադրվածությունը նրանց օգնում է իրենց ավելի համապատասխանող որոշումներ կայացնել: Այդ պատճառով չարժե մտածել, թե դա բացառապես բացասական հետեւանքների է հանգեցնում: 

Ամբողջ հարցն այն է, որ անչափահասների ուղեղը կողմնակի ազդեցության ենթարկվելու հակում ունի, ընդ որում, ինչպես բացասական, օրինակ` թմրանյութ ընդունելու, այնպես էլ դրական` կամավորական կազմակերպության անդամագրվելու: Այդ տարիքում հատուկ է նորի ճանաչման, սովորելու եւ կապեր հաստատելու ձգտումը: 

Այդ պատճառով կարեւոր է անչափահասներին ուղղորդել այն ուղիով, որը հետագայում չի հանգեցնի ինքնաոչնչացման: Օրինակ, ծխախոտի գովազդը նրանց վրա ավելի մեծ տպավորություն է գործում, քան չափահաս մարդկանց, բայց նույնը կարելի է ասել նաեւ ծխախոտի վնասի մասին տեղեկությունների մասին: 

Դրանից պետք է եզրակացնել, որ պետք չէ պատանեկան ժամանակաշրջանին վերաբերվել բացառապես որպես ինչ-որ վատ բանի: Այդ տարիքում տեղի են ունենում շատ բաներ, որոնք հետո ազդում են հետագա ամբողջ կյանքի վրա: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ