News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում «Սասնա ծռեր» խմբի անդամների համար բուժակի հերթապահության անհրաժեշտություն այլեւս չկա: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՆ Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժինը:

Հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է.

«Զանգվածային լրատվության միջոցներում «Սասնա ծռեր»  խմբի`ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գտնվող կալանավորված անձանց փաստաբանների կողմից հնչեցված ահազանգի կապակցությամբ, թե  «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում այսօրվանից հերթապահություն չեն իրակացնում Էրեբունի բժշկական կենտրոնի բուժակները, ովքեր բուժօգնություն էին ցուցաբերում «Սասնա ծռեր» խմբի վիրավոր անդամներին»,  Քրեակատարողական ծառայությունը հարկ է համարում պարզաբանել հետեւյալը:

Սկսած վերոնշյալ անձանց` «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվելու առաջին օրվանից`նրանց բոլորի  բուժումն ու խնամքը գերազանցապես կատարվել է քրեակատարողական հիմնարկի բուժանձնակազմի կողմից:

Ինչ վերաբերում է «Էրեբունի» ԲԿ-ի 1 բուժակի` քրեակատարողական հիմնարկում այսօրվանից չգտնվելուն, հայտնենք, որ այդ անհրաժեշտությունը պայմանավորված էր կալանավորված անձանց` այդ բժշկական կենտրոնում վիրահատվելուց հետո 1-ին շրջանի հետվիրահատական հնարավոր խնդիրների բացառմամբ:

Այսօր այդ անհրաժեշտությունն այլեւս չկա, եւ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում առկա են բոլոր պայմանները վերոնշյալ անձանց բուժումն ու խնամքը քրեակատարողական հիմնարկի բուժանձնակազմի կողմից շուրջօրյա ռեժիմով ապահովելու համար»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր «Սասնա ծռեր» խմբի 5 անդամների փաստաբան Ինեսա Պետրոսյանը հայտարարել էր, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամների՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնի կողմից իրականացվող 24-ժամյա հերթապահությունը հանվել է, ինչը շատ մտահոգիչ է եւ նրանց իրավունքների խախտում է: «Էրեբունի» ԲԿ-ն նշանակել էր 24-ժամյա հերթապահություն, սակայն այսօր այդ հերթապահությունը հանվել է, ինչը շատ մտահոգեց ինձ որպես պաշտպանի: Այսինքն այն բուժակը, որ օգնություն էր ցույց տալիս 7 հիվանդների, որոնց անմիջական օգնություն էր անհրաժեշտ, այլեւս չի լինելու: Իրենք գիտեն, թե ինչ բուժում է հարկավոր: Այնտեղ կան մարդիկ, ովքեր պետք է գտնվեն վերակենդանացման բաժանմունքում՝ իրենց վիճակի հետ կապված, սակայն տեղափոխվեցին: Միակ հույսն այն էր, որ «Էրեբունիից» հերթապահություն կար: Բայց փաստորեն այսօրվանից այդ հերթապահությունը հանված է և այսօրվանից լուրջ խնդիր էլ կա. նրանց առողջությունը վտանգված է»,-ասել էր փաստաբանը՝ հավելելով, որ իրենք այդ առնչությամբ բողոքներ ու դիմումներ կներկայացնեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ