News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Pokemon Go խաղի ապշեցուցիչ հաջողությունից հետո մշակողների մեծ մասը սկսել են մտածել, թե լրացուցիչ իրականության տեխնոլոգիայի գործածումով ուրիշ ինչ հավելված կարելի է առաջարկել օգտատերերին, հայտնում է Informing–ը:

Տիբա պրեֆեկտուրայի ծիսակարգային բյուրոյի մասնագետները առանց երկար –բարակ մտածելու՝ ստեղծել են Spot message ծրագիրը, որը թույլ է տալիս «որսալ» մահացածների ուղերձները:

Կենդանության օրոք ուղարկված հաղորդագրությունները ստանալու համար անհրաժեշտ է գտնել մահացած մարդու գերեզմանը կամ այդ մարդու համար կարեւոր նշանակություն ունեցող որեւէ այլ վայր, ձեզ հետ տանելով ձեր սմարթֆոնը: Նաեւ օգտատերերը կարող են իրենց հարազատների ու ընկերների համար մեդիաֆայլերի հավաքածու ստեղծել, որը հնարավոր կլինի տեսնել նրանց մահից հետո:

Ձայնագրված կերպարները հայտնվում են իրական բնապատկերների ֆոնին, երբ միացնում ես տեսախցիկը:

Հավելվածը ստեղծած ընկերության նախագահ Եսիյուկի Կատորիի խոսքով ինքը որոշել է իրագործել իր վաղեմի երազանքը՝ մահացածների մասին հիշողություն պահպանելու միջոց գտնելը:

Կատորին պատմել է, որ իր հորեղբոր անսպասելի մահից հետո ինքը հաճախ էր գնում նրա գերեզման, մտովի զրուցում նրա հետ ու մտածում, որ լավ կլիներ, եթե կարողանար նրանից հաղորդագրություններ ստանալ:

Նշենք, որ այս հավելվածը կարելի է օգտագործել նաեւ այլ՝ ավելի սովորական նպատակների համար: Օրինակ դրա օգնությամբ կարելի է սիրելի մարդկանց համար հաղորդագրություն թողնել հիշարժան վայրերում,շնորհավորել տոների կամ տարեդարձների կազմակերպությամբ եւ այլն:

Հիմա հավելվածը կարելի է անվճար ներբեռնել Android–ի վրա, ստանալով 10 անվճար հաղորդագրություն ստեղծելու հնարավորություն: iOS-ի համար տարբերակը կհայտնվի արդեն սեպտեմբերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան...
Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել ՏՏ, կրթության, սոցիալական ոլորտներում «Սինոփսիսի» ակտիվ գործունեությունը
Սասին Ղազին նշել է, որ «Սինոպսիս Արմենիան» ընկերության մեծ ընտանիքում իր ուրույն և առաջատար դիրքն ունի, ինչը երկկողմ սերտ համագործակցության…
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախապատրաստում է միջոցառումների...
Ռուստամ Բադասյանն այցելել է Դիջիթեյն (ֆոտո)
Պետությունը միշտ պատրաստակամ է և բաց բիզնեսի հետ երկխոսության համար...
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում վերաբաշխման միջոցով գումար...
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի…
Ամենաշատ