News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կոտայքի մարզում օգոստոսի 21-ին տեղի ունեցած ողբերգական դեպքով ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել 242-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու հատկանիշներով։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։

Հիշեցնենք, որ ժամը 20։00-ի սահմանում Չարենցավանի բժշկական կենտրոնում ահազանգ էր եղել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 31-րդ կմ հատվածում Samand մակնիշի 26 UL 143 համարանիշի ավտոմեքենայի վարորդի ինքնազգացողությունը վատացել է։ Վարորդը մահացել էր ճանապարհին, շտապօգնության մեքենայում:

Պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխելու ժամանակ շտապօգնության ավտոմեքենայի մեջ է եղել նաեւ մահացածի դուստրը, որը, տեսնելով, որ հայրը մահացել է, բացել է մեքենայի դուռը եւ իրեն դուրս է նետել: Նա նույնպես տեղում մահացել է։

Չարենցավանի բժշկական կենտրոնից NEWS.am-ին հայտնեցին, որ տղամարդը, նախնական տվյալով, ունեցած սրտի խնդիրներից է մահացել։ Բժշկական կենտրոնից հայտնեցին նաեւ, որ «Շտապօգնության» մեքենայի մեջ են եղել նաեւ տղամարդու կինն ու դուստրը, երբ մյուսները ռեանիմացիոն գործողություններով են զբաղված եղան, աղջիկն իրեն դուրս է նետել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ