News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյան, հայց է ներկայացրել բրիտանական Daily Mail-ի դեմ այն լուրերի պատճառով, թե 1990-ական թթ. ինքն էքսկորտ ծառայություններ է մատուցել, գրում է Guardian-ը:

Մելանյայի փաստաբանները թերթի դեմ հայց են ներկայացրել 100-տոկոսանոց հերյուրանք տարածելու, ինչպես նաեւ Թրամփի կնոջ՝ 1990-ականներին ունեցած միգրանտի կարգավիճակի հարցը բարձրացնելու համար:

«Բոլոր այդ հայտարարությունները 100-տոկոսանոց սուտ են, դա կործանարար է հեղինակության համար եւ վիրավորական»,- ասված է հայցի մեջ:

Թերթը նշում է, որ ընտրություններից մի քանի ամիս առաջ Հանրապետական կուսակցության գլխավոր թեկնածուի եւ նրա կնոջ համար անսովոր է դատական հայց ներկայացնելը:

Նշենք, որ ավելի վաղ դեմոկրատ կոնգրեսական Քսավիե Բեսերան քննադատել էր Դոնալդ Թրամփին այն բանի համար, որ նա լռում է, թե ինչպես է իր կինը՝ Սլովենիայում ծնված անձը, ԱՄՆ քաղաքացի դարձել այն դեպքում, երբ ինքը՝ թեկնածուն, հայտնի է միգրանտների եւ նրանց նկատմամբ ԱՄՆ քաղաքականության սուր քննադատությամբ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ