News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայկական դրամով պարտատոմսերի նկատմամբ կորպորատիվ գնորդների պահանջարկը հասկանալի է. դա ազգային արժույթով միջոցների մնացորդը կառավարելու միջոց է: Այդ մասին NEWS.am–ի թղթակցին ասել է ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը, մեկնաբանելով մի շարք էմիտենտ- բանկերի դիտարկումներն այն մասին, որ դոլարային արժեթղթերը նրանցից հիմնականում ֆիզիկական անձինք են գնում, իսկ դրամայինը՝ մասնավոր ոլորտը:

Ընդհանուր առմամբ գերազանցում են դոլարային թողարկումները, որոնց օգնությամբ բանկերը նախեւառաջ դիվերսիֆիկացնում են ներգրավված միջոցները: Իսկ երկրորդ՝ հնարավորություն են ունենում նվազեցնել ռեզերվավորման դրույքը ( արտարժույթով ներգրավված միջոցների համար այն 20 տոկոս է կազմում: Բայց Հայաստաանի ներսում շրջանառվող պարտատոմսերի համար դրույքը նվազում է մինչեւ 10 տոկոս- խմբ.) Եվ այստեղ արժութային պարտատոմսերը լավ այլընտրանք են դառնում արժույթային դեպոզիտների համար (քանի որ Հայաստանի բնակչությունը հիմնականում ձգտում է գումարը արտարժույթով պահել):

Ինչ վերաբերում է դրամային պարտատոմսերին, ապա դրաանց օգնությամբ կարելի է ֆորվարդային պայմանագրեր կնքել (գնում ու հետագա փրկագին ֆիքսված գնով): Դա գումարային միջոցները կառավարելու լավ միջոց է ( հիմնականում հայկական դրամներով), պարզաբանեց Սարոյանը:

Նկատենք, որ ԿԲ տվյալներով, 2015-ին Կենտրոնական դեպոզիտարիումի համակարգի միջոցով գործարքների մասով արժեթղթերի շրջանառությունը աճել է 4.2 անգամ՝ հասնելով 1 տրլն. 182 մլրդ դրամի (ընթացիկ փոխարժեքով մոտ 2.48 մլրդ դոլար): Այդ համակարգում գրանցվում են ոչ միայն կորպորատիվ պարտատոմսերով գործարքները, այլեւ Հայաստանի սուվերեն եվրապարտատոմսերով արտաբորսային գործարքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանը 7 օրով ԱՄՆ է գործուղում Գեւորգ Պապոյանին. Նա մրցունակության փոխանակման ծրագրի է մասնակցելու
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի...
Այս տարվա մարտին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը գերազանցել է 307 հազար դրամը
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանում միջին ամսական...
Դոլարի փոխարժեքը նվազել է. էժանացել է նաեւ եվրոն
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 7-ին, կազմել է...
«ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» լցակայանում հայտնաբերվել են խախտումներ. 10 լիտրի փոխարեն տրվել է 9,35 լիտր բենզին. Տեսչական մարմին
Արձանագրված իրավախախտման համար տնտեսվարող սուբյեկտը ենթարկվել է վարչական պատասխանատվության...
Ապրիլին ՊԵԿ-ը 31 դեպքով կազմել է ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություն
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է ապրիլի 1-ից 30-ն ընկած...
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները (ֆոտո)
 Նույնը կեռասը, կարողա ծառի վրա մի երկու հատ մնացած լինի, բայց դե սև, անորակ բան ա, որ վաճառելու պիտանի չի... 
Ամենաշատ