News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ու Հայաստանի ուժերը ուղղված են ընդհանուր թշնամու դեմ: Այս մասին գրում է «Սերբիան այսօր» պարբերականը Ռուսաստանի ու Հայաստանի զինված ուժերի միավորված խմբի ստեղծման մասին հոդվածում:

Սերբական «Պրավդա» պարբերականն էլ իր հերթին նշում է «Հայ- ռուսական բանակի ստեղծումը ավելի լայն, տարածաշրջանային նշանակություն ունի:

Ադրբեջանը Թուրքիայի դաշնակիցն է, որը օգտագործում է նախկին խորհրդային ռազմական օդանավակայանի տերմինալներից մեկը՝ Բաքվից ոչ հեռու:

Ռուսաստանը ռազմակայաններ ունի հարավային Օսեթիայում ու Աբխազիայում, նաև Հայաստանում:

Համատեղ ուժերի ստեղծումով, Ռուսաստանի ու Հայաստանի գործընկերային ու դաշնակցաական հարաբերությունները նոր մակարդակ դուրս կգան:

Հայաստանը, որը գտնվում է Թուրքիայի ու Ադրբեջանի թշնամական շրջապատում (որը շատերը Հայաստանում երկրորդ Թուրքիա են անվանում) ռազմավարական հենարան է փնտրում Ռուսաստանի ու Իրանի հետ հետագա մերձեցման միջոցով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ