News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գունավոր մետաղի գների անկումն ավարտվել է, բայց ցածր գները դեռ երկար կպահպանվեն: Այս մասին գրում է բրիտանական Telegraph –ը՝ վկայակոչելով Moody’s գործակալության զեկույցը:

Գործակալությունը բացասականից կայուն է դարձրել գունավոր մետաղների համաշխարհային ինդուստրիայի համար կանխատեսումը, բայց նախազգուշացնում է, որ մետաղների գները դեռ երկար ցածր կմնան:

Մետաղների գների կայունացումը հիմնականում կապակցված է Չինաստանի հետ, որը տարեսկզբին սկսել է բյուջետային խթանման ծրագիրը, որպեսզի աջակցի շինարարական ոլորտին:

Moody’s-ի փորձագետները ակնկալում են, որ գները կպահպանվեն 2016-ի երկրորդ եռամսյակի մակարդակում:

Առայժմ գների ամենամեծ աճը բաժին է հասել նիկելին ու ցինկին: Գործակալության գնահատականով ցինկը միակ մետաղն է, որի առաջարկը չի գերազանցում պահանջարկը: Մնացած մետաղների հարցում շուկաներում ավելցուկ կա:

Այդուհանդերձ 2017-ին ակնկալվում է պղնձի, նաեւ նիկելի ու կոկսային ածուխի գների որոշակի աճ:

Մետաղների գները սուր են արձագանքելու տնտեսական նորություններին, արժույթների՝ մանավանդ դոլարի տատանումներին, կարծում է Moody’s–ը

Նշենք որ Լոնդոնյան բորսայում հիմա պղնձի երեքամսյա ֆյուչերսները վաճառվում են տոննայի դիմաց մոտ 4750 դոլարով, մինչդեռ 2015-ի հուլիսին ՝ 5450 դոլար էր:

Պղնձե խտանյութը ու սեւ պղինձը զբաղեցնում են Հայաստանի արտահանման մեծ մասը:

Հայաստանի պետեկամուտների հանձնաժողովի տվյալներով, 2015-ին հանրապետության խոշորագույն արտահանվող ապրանքը պղնձի խտանյութն է եղել ( լեռնահանքային կոմբինատները ավելացրել են արդյունահանումը, որպեսզի փոխհատուցեն պղնձի գների անկումը): Եթե 2014-ին արտահանումը կազմում էր մոտ 235.9 մլն դոլար, ապա 2015-ին՝ 316.6 մլն դոլար ( բնական ծավալներով արտահանումը աճել է 185-ից 309 հազար տոննա)

Արժեքի տեսակետից արտահանվող ապրանքների ցանկի ութերորդ տեղում սեւ պղինձն է դարձել ( պատրաստիի կիսաֆաբրիկատը): Բնական արտահայտությամբ դրա արտահանումը 2014-15 թթ. 9.9 հազարից մինչեւ 11.7 հազար տոննա է աճել: Բայց պղնձի գների նվազման պատճառով արտահանումը արժեքային արտահայտությամբ կրճատվել է 71.8 –ից 65.5 մլն դոլարի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ