Microsoft ընկերությունը ձեռք է բերել ժամանակացույցների ստեղծման Genee սերվիսը՝ արհեստական ինտելեկտի գործածումով: Գործիքը կարող է ներառվել Office 365 ծրագրերի փաթեթում, գրում է TechCrunch–ը:
Microsoft -ի հաղորդագրության մեջ ասվում է, որ Genee –ը ճանաչում է սովորական լեզուն ու խոսքը: Նաեւ սերվիսը օգտագործում է որոշումների կայացման օպտիմիզացված ալգորիթմներ:
Երբ օգտատերը ծրագրում է հանդիպում, ծրագրային օգնականը, հիմք ընդունելով օրացույցի տվյալները, ընտրում է ազատ օր ժամանակացույցում ու ծանուցում ուղարկում այն մարդուն, ում հետ սմարթֆոնի տերը մտադիր է հանդիպել, հայտնում է Gazeta–ն:
Microsoft -ի սերվիսներում Genee –ի ներդրման ճշգրիտ ժամկետներ չեն նշում: