News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Վերջին տվյալներով Իտալիայում առնվազն 14 մարդ է զոհվել հզոր երկրաշարժի հետեւանքով, որը գրանցվել է երկրի կենտրոնական մասում, հայտնում են տեղական լրատվամիջոցները:

Ավելի վաղ տեղեկություն էր ստացվել վեց զոհվածների մասին:

Ըստ վերջին տեղեկությունների՝ Ակումոլի քաղաքում զոհվել է ոչ թե մեկ, այլ առնվազն վեց մարդ, եւս երկուսը զոհվել են Արկուատա դել Տրոնտոյում ու հինգն էլ ՝ Ամատրիչում: Բացի դրանից Պեսկարա դել Տրոնտո քաղաքում մի երեխա է զոհվել, նրա ծնողները փլատակների տակ են մնացել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

6:00 մագնիտուդով առաջին ստորգետնյա ցնցումը, ըստ սեյսմոլոգների տվյալների, տեղի է ունեցել ժամը 03:36-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը Ակումոլի քաղաքի մոտ է՝ 4 կմ խորության վրա

Երկրորդ ցնցումը՝ 5.4 մագնիտուդով, գրանցվել էր Ումբրիա շրջանում 04:34-ին: Ցնցումներ են զգացվել նաեւ կենտրոնական Իտալիայի մի շարք քաղաքներում, այդ թվում Հռոմում ու Բոլոնյայում: Ըստ ստացվող տվյալների, փլուզումներ են եղել առնվազն երեք նահանգներում՝ Ասկոլի Պիչենո, Ֆերմո ու Մաչերատա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ