News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 29-ին Ղազախստանի դատարանը հետաձգել է Ժուռնալիստների միության նախագահ Սեյթկազ Մատաեւի գործով դատալսումը՝ ամբաստանյալի առողջության վատացման պատճառով, հայտնում է «Նովոստի Ղազախստան»-ը:
Օգոստոսի 23-ին Աստանայի Եսիլսկի շրջանային երկրորդ դատարանում սկսվել է Սեյթկազ Մատաեւի եւ նրա որդու՝ «ԿազԹԱԳ» գործակալության ղեկավար Ասետ Մատաեւի գործով դատաքննությունը: Նրանք մեղադրվում են հարկերից խուսափելու եւ խարդախության մեջ: Երկուսն էլ լիովին հերքում են մեղադրանքը: Երեքշաբթի օրը գլխավոր դատական նիստի ժամանակ Ժուռնալիստների միության նախագահի համար ստիպված էին շտապ օգնության բրիգադ կանչել՝ արյան ճնշման բարձրացման պատճառով:
Ինչպես ասել է դատավոր Աքբուլատ Քուրմանտաեւը, նրա մոտ հիպերտոնիկ կրիզ է ախտորոշվել, նա առաջիկա հինգ օրերի ընթացքում դատական նիստերին չի կարողանա մասնակցել եւ կգտնվի ստացիոնար բուժման մեջ: Նա նշել է, որ դատաքննությունը հետաձգվում է մինչեւ օգոստոսի 29-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ