News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ղրղզստանում՝ «Բիշքեք 2» երկաթգծային կայարանի տարածքում Ազգային անվտանգության պետական հանձնաժողովի «Ալֆա» հատուկ ստորաբաժանման աշխատակիցները ձերբակալել են միջազգային ահաբեկչական խմբավորումներից մեկի հետ կապերի մեջ կասկածվող մի քաղաքացու:

Նրա մոտից խուզարկության ժամանակ հայտնաբերել ու առգրավել են ատրճանակ, ՌԳԴ-5 նռնակ, պայթուցիկ սարքերի համար դետոնացիոն լարեր, 5.45 և 9 մմ տրամաչափի մարտական փամփուշտներ, ծայրահեղական բովանդակության գրականություն և ձայնասկավառակներ, նաև երեք բջջային հեռախոս:

Ղրղզստանի ԱԱՊԾ-ում հերքել են սոցցանցերում հայտնված տեղեկությունը՝ենթադրյալ ահաբեկչին ոչնչացնելու մասին ու հայտնել, որ ձերբակալվածը քննչական մեկուսարանում է գտնվում: Նրա նկատմամբ արդեն քրեական գործ է հարուցվել, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ահաբեկչության ցանկացած դրսևորում աներկբա անընդունելի ու դատապարտելի է. ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Պուտինին
Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Խոր ցավով տեղեկացա Մոսկվայում տեղի ունեցած...
ՀԴԲ տնօրենը նախազգուշացրել է, որ ՀԱՄԱՍ-ի հարձակումը կարող է «ոգեւորել» «ծայրահեղականներին» ԱՄՆ-ում եւ այլուր
Քրիստոֆեր Ռեյը նախազգուշացրել է...
Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատունը քաղաքացիներին կոչ է արել ուժեղացնել անվտանգության միջոցները
«Սինոֆոբիան սրվել է, բազմաթիվ ասիացիներ չարամիտ հարձակումների են ենթարկվել...
ԱՄՆ-ում ծայրահեղական խմբավորումների սպառնալիքի մակարդակը մնում է բարձր
Նախազգուշացումն արվել է այն բանից հետո, երբ անցած շաբաթ ԱՄՆ որոշ դպրոցներ չեղարկել են դասերը եւ ինքնամեկուսացման հրամաններ արձակել։ Արդյունքում քննիչներին չի հաջողվել որեւէ պայթուցիկ գտնել։
Լավրովն աշխարհին կոչ է արել արձագանքել հասարակությունն ազգային հատկանիշով պառակտելու փորձերին
Անհրաժեշտ է համաշխարհային հանրության ակտիվ արձագանքը...
Գերմանիայում ավելացել է աջ եւ ձախ ծայրահեղականության հողի վրա կատարված հանցանքների թիվը
«Գերմանիայում քաղաքական հանցավորությունը, որի դրդապատճառ է քաղաքականությունը, զգալիորեն աճել է՝ 8,5 տոկոսով: Նույնիսկ եթե այդ հանցանքները կազմեն հանցանքների ընդհանուր թվի մոտ 1 տոկոս, այդ թվերը մեծ մտահոգություն են առաջացնում»,-հայտարարել է Զեեհոֆերը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ