News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ալթայում գտել են ամենահին ասեղը, որը ենթադրաբար 50 հազար տարեկան է:

Ասեղը գտել են Ալթայի երկրամասի Դենիսովյան նշանավոր քարանձավում: Ասեղի երկարությունը մոտ 8 սմ է: Այն առայսօր բավականին սուր ծայր ունի եւ թելի համար նախատեսված հստակ կլոր անցք: Ըստ ամենայնի, ասեղը մեծ թռչունի ոսկորից է պատրաստված: Հին ժամանակներում մարդիկ կենդանիների ու ձկների ոսկորները հաճախ էին գործածում նմանատիպ նպատակներով:

Ըստ գիտնականների՝ մարդիկ մոտ 40 հազար տարի առաջ են սովորել կարելու վարպետությոնը ու սկսել ակտիվ կիրառել այն, սակայն այս գտածոն փոխել է այդ պատկերացումը: Պարզվում է, որ կարել մարդիկ կարողացել են նշված ժամկետից շատ ավելի շուտ:

Տարբեր առասպելների համաձայն, քարանձավը, որտեղ գտել են ասեղը, կոչել են Դիոնիսիյ ճգնավորի անունով, որը ապրել է այդտեղ 18-րդ դարում: Այստեղ նախկինում գտել էին նաեւ նետերի ծայրեր, ոսկորներ, զարդեր, զանազան քարե գործիքներ ու նույնիսկ մարդու մատի մի մաս: Քարանձավը շատ խորշեր ունի, որոնք դեռ ամբողջովին ուսումնասիրված չեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ