Samsung Galaxy Note 7-ի նախնական պատվերների քանակը գերազանցել է բոլոր սպասումները: Samsung Galaxy Note 7-ի թողարկումը հետաձգվել է նոր սարքի հսկայական պահանջարկի պատճառով:
Samsung Galaxy Note 7 նոր մոդելի թողարկման նախնական ժամկետը նախատեսված էր օգոստոսի 27-ին, բայց երբ ընկերությունը հասկացավ, որ չի կարողանա ապահովել արտադրանքի անհրաժեշտ քանակի ծավալը, որոշեց պրեմիերան տեղափոխել սեպտեմբերի 16:
Փորձագետները կարծում են, որ մոդելի գինը կարող է փոխվել, քանի որ հետաձգված թողարկումը կարող է վկայել վերջնամշակումների եւ նորամուծությունների մասին: Ներկա պահին ընկերությունում դիտարկում են արտադրվող սմարթֆոնների քանակի մեծացման հարցը: Samsung-ի ներկայացուցիչների տվյալներով՝ հավաքմամբ զբաղվող ձեռնարկությունները նույնիսկ առավելագուն ծանրաբեռնվածությամբ աշխատելու դեպքում չեն կարողանա կարճ ժամանակում ապահովել նախապատվերները, փոխանցում է VistaNews-ը: