News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանում կչեղարկեն մի քանի վարորդներ ունեցող մեքենաների համար ԱՊՊԱ պայմանագրերում ապահովագրական սակագների հավելավճարները: Այս մասին օգոստոսի 24-ին լրագրողներին ասել է Վահան Ավետիսյանը, ներկայացնելով ԱՊՊԱ ոլորտում բարեփոխումների փաթեթը, որը ուժի մեջ է մտնելու սեպտեմբերի 1-ից:

Առայսօր ԱՊՊԱ պայմանագրերում մեքենայի սեփականատերը պետք է նշեր դրա լիազորված օգտատերերին: Սեպտեմբերի 1-ից դրա անհրաժեշտությունը կվերանա, ու ավտոմեքենայի սեփականատերը պետք է միայն անձամբ իրեն նշի:

Վարորդական պատմությունը, որը բյուրոն հավաքում է 2011-ից սկսած, ու դրանից բխող բարենպաստ ու ոչ բարենպաստ գործակիցները ( բոնուս- մալուս) արդեն թույլ են տալիս ապահովագրողին հետեւել յուրաքանչյուր կոնկրետ վարորդի, պարզաբանեց Ավետիսյանը:

Չնայած պայմանագրերում նման փոփոխություններ են ծրագրված՝ բայցեւայնպես դրանք վերակնքել պետք չէ՝ սեպտեմբերի մեկից փոփոխությունները ավտոմատ կերպով ուժի մեջ կմտնեն:

ԱՊՊԱ համակարգի կայունության ապահովման համար Ավտոապահովագրողների բյուրոն շարունակելու է վարել վարորդների վթարների վիճակահանություն: Դրա ընդհանրացված տվյալները կարելի է ստանալ օնլայն բյուրոյի կայքում (www.paap.am):

Նկատենք, որ մեքենան վարելու համար մի քանի վարորդների տրամադրելն առավելապես տարածված է հենց փոխադրամիջոցների ոլորտում ( մասնավորապես երթուղայինների ու տաքսիների): Ավելի վաղ ԱՊՊԱ պայմանագրում բազմաթիվ անձանց կողմից վարելու համար ուղղիչ գործակիցը հասնում էր առավելագույնի՝ 1.6-ի ( այսինքն 60 տոկոսով թանկացնում էր ԱՊՊԱ-ն):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ