News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սույն թվականի օգոստոսի 6-ից ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունների համաձայն հին նմուշի անձնագիր ստանալու թույլատրելի ժամկետը մինչեւ 2019թ. հունվարի 1-ն է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը՝ հավելելով, որ դրանից հետո հնարավոր է նորից վերանայվի ժամկետը՝ երկարաձգելով այն:

«Փոփոխությունների արդյունքում աննխադեպ ավելացել է անձնագիր ստանալու համար դիմող քաղաքացիների թիվը, որն էլ իր հերթին դժվարացնում է աշխատանքները անձնագրային ծառայություններում՝ ստեղծելով նաեւ անհարմարություններ քաղաքացիների համար: Շատ ժամանակ անձնագրի փոխանակման համար դիմում են նաեւ այն անձինք, որոնց անձնագրերի վավերականության ժակետի ավարտին կա ամիսներ եւ նույնիսկ տարիներ:

Խնդրում ենք, եթե անձնագրի վավերականության ժամկետը դեռ չի ավարտվել եւ այն օգտագործման համար պիտանի է, դիմել դրա անհրաժեշտության դեպքում: Առավել եւս, մինչեւ 2019թ. հունվարի 1-ը բավականին ժամանակ կա»,-գրել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ