Microsoft ընկերությունը թողարկել է Xbox Onesie քնազգեստ Xbox One-ի ֆանատների համար:
Microsoft-ի կարծիքով քնազգեստն ունի գեյմերի համար բոլոր անհրաժեշտ բաները: Այսպիսով կոմբինեզոնը ունի մեծ գրպաններ գեյմփադի ու հեռուստացույցի կառավարման վահանակի համար, նաեւ հատուկ գրպան սմարթֆոնի համար ու մեծ կապյուշոն, որը կարելի է հագնել ականջակալների վրայից: Նաեւ կարելի է սեփական նիքով ասեղնագործություն պատվիրել:
Քնազգեստը կթողարկվի սահմանափակ քանակությամբ, ու այն հնարավոր կլինի ստանալ միայն Xbox One S. գնելու դեպքում: Հայտնի չէ, թե որ ռեգիոններում է գործում այս առաջարկը ու ինչ է արժենալու կոմբինեզոնը:
Xbox One S կոնսոլը ներկայացվել էր 2016-ին Е3 ցուցահանդեսի ժամանակ: Կցորդը 40 տոկոսով փոքր է օրիգինալ Xbox One –ից ու ունի ներկառուցված մարտկոց: