Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 25-ին, ժամը 04.44-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի ՃՈ հենակետի՝ առաջին կիսակառույց կամրջի մոտ, տեղի է ունեցել ավտովթար՝ ավտոմեքենան բախվել է պատին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երեւան-Մեղրի 7-րդ կմ-ին «Opel Astra» մակնիշի 28 LՏ 026 համարանիշի ավտոմեքենան (վարորդ` 32-ամյա Ս. Մ.) բախվել է քանդած կամրջի բետոնե հենասյուներին, ինչի հետեւանքով ուղեւորներ` 29-ամյա Մ. Հ.-ն, 25-ամյա Գ. եւ 7-ամյա Լ. Մ.-երը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Մասիսի» ԲԿ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: