News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Թեքսասի համալսարանի մի քանի հարյուր ուսանողներ Օսթինում բողոքի ակցիա են կազմակերպել նոր օրենքի դեմ, որը թույլ է տալիս ուսանողական ավան ու լսարան բերել թեթեւ հրազենային զենք, հայտննում է BBC –ի ռուսական ծառայությունը:

Բողոքի ակցիայի կազմակերպիչը մասնակիցներին 4.5 հազար սեքս խաղալիք են բաժանել, որոնք արգելված է բերել համալսարանի տարածք:

Մասնակիցների կարծիքով արգելված սեքս խաղալիքները ուսանողների համար նվազ  վտանգավոր են, քան թույլատրված զենքը:

Ակցիայի կազմակերպիչներից մեկի խոսքով ուսանողները պետք է իրենց առաջադրանքներով զբաղվեն, այլ ոչ թե մտածեն այն մասին, որ իրենց համակուրսեցիներից մեկի գրպանում զենք կա:

Իսկ զենք կրելու կողմնակիցները վստահեցնում են, որ նոր կանոնները ուսանողներին թույլ կտան իրենց ավելի պաշտպանված զգալ:

Ուսումնական հաստատություններում զենք կրելը թույլատրող օրենքը Թեքսասի իշխանություները անցած տարի են ընդունել, այն ուժի մեջ է մտել այս տարվա օգոստոսի 1-ից: Թեքսասի համալսարանի ֆակուլտետներից մեկի դեկանը դրա ուժի մեջ մտնելուց հետո հրաժարական է տվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ