News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թավրիզում Ադրբեջանի երկու քաղաքացիներ՝ մայր ու որդի, ինքնասպանություն են գործել: Report-ի հաղորդմամբ՝ 50-ամյա Ասլի Այադդին Իբրահիմովան մահացել է քաղաքային հիվանդանոցում:

Ողջ մնացած 14-ամյա Հուսեյն Իբրահիմովը պատմել է, որ մայրը դեղատանը հաբեր է գնել եւ որդուն խորհուրդ տվել ընդունել դրանք: Ե՛վ մայրը, ե՛ւ որդին խմել են դեղերը, ինչից հետո երեխայի վիճակը վատացել է: Մայրը տղային հիվանդանոց է տարել, որտեղ ինքն էլ վատ է զգացել ու կորցրել գիտակցությունը: Երեք օր անց կինը մահացել է:

Տղայի խոսքով՝ մայրն այդ քայլին դիմել է, որպեսզի իրենց չարտաքսեն Իրանից: Նա նաեւ պատմել է, որ Ադրբեջանում ծանոթներ եւ ազգականներ չունեն:

Ասլի Իբրահիմովան Իրան է տեղափոխվել 2015 թվականի հոկտեմբերին: Դեպրեսիայի պատճառով նա հոգեմետ դեղորայք է ընդունել: Իրանում կեցության ժամկետը լրանալու եւ դեռեւս երկրում գտնվելու պատճառով կինը տուգանվել է: Հաջորդ քայլը նրանց արտաքսումը պետք է լիներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ