News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իտալիայի Ռիմինի քաղաքի «Neri Conai» դահլիճում օգոստոսի 23-ին կայացավ իտալացի լրագրող Ջիան Միկալեսինի «Լեռնային Ղարաբաղ. պատերազմի վերադարձը» վավերագրական ֆիլմի շնորհանդեսը: Միջոցառումը կազմակերպել էր «Խաղաղության եւ ազատության միջազգային կենտրոնը»՝ Ռիմինիի 37-րդ հանդիպման շրջանակներում:

Ցուցադրությունից առաջ ողջույնի խոսքով հանդես եկան Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը, ֆիլմի հեղինակ Ջիան Միկալեսինը եւ «Խաղաղության եւ ազատության միջազգային կենտրոնի» տնօրեն Ռոբերտո Ֆոնտոլանը:

Դեսպան Բաղդասարյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց ֆիլմի հեղինակին` Արցախի, ինչպես նաեւ հակամարտության գոտում Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան ագրեսիայի մասին ճշմարտությունը ներկայացնելու, ինչպես նաեւ միջոցառման կազմակերպիչներին՝ դեսպանության հետ սերտ համագործակցելու եւ ֆիլմի շնորհանդեսը կազմակերպելու համար: ՀՀ դեսպանը հակիրճ ներկայացրեց ղարաբաղյան հիմնահարցի պատմությունն ու էությունը: Դեսպանն Բաղդասարյանն ընդգծեց, որ Ջիան Միկալեսինի ֆիլմը ոչ միայն ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պայքարի պատմությունը, այլեւ կոչ է անում անտարբեր չլինել մարդկանց ու ժողովուրդների հանդեպ իրականացվող խտրականության ու բռնության հանդեպ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ