News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Այս մասին «Նոյան տապան» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Սփյուռքի եւ ինտեգրման ինստիտուտի (ԱՊՀ երկրների ինստիտուտի) տնօրեն Կոնստանտին Զատուլինը:

«Պատմության մեջ գորդյան հանգույց արդեն եղել է: Ալեքսանդր Մակեդոնացին լուծեց խնդիրը: Հարցը լուծման միջոցի եւ հետեւանքների մեջ է: Վստահ եմ, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը, խաղաղ կյանքին անցումը, ստատուս-քվոն հասանելի են»,- նշել է Զատուլինը:

Նրա խոսքով՝ 1980-90-ական թվականների իրադարձությունների հիմքում Լեռնային Ղարաբաղի՝ Հայաստանին միավորվելու կամ այլ՝ ոչ երբեք Ադրբեջանի կազմում ինքնորոշվելու կամքն էր. «Այդ կամքը գերիշխում է նաեւ այսօր, այն կարգավորման բոլոր տարբերակների մոդելների հիմքն է: Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման՝ ղարաբաղցիների կամքի արտահայտությունը փորձություն է անցել եւ հաղթանակել 1989-1994 թվականների արյունալի հակամարտությունում»:

«Կարծում եմ՝ խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Գոյություն ունի առաջարկների փաթեթ, եւ ես բազմաթիվ անգամներ ներկայացրել եմ այն: Ցանկացած խելամիտ քաղաքական գործիչ, որը ձգտում է օբյեկտիվ դիրքորոշում զբաղեցնել, պետք է հաշվի առնի այժմյան իրականությունը. Լեռնային Ղարաբաղի անկախությունը ձեռք է բերվել, այն կայացել է: Ճանաչման հարցը, իհարկե, կարեւոր է, բայց այն գոյության պարտադիր պայման չէ: Կարծում եմ՝ կարգավորման վերջնական բանաձեւում պետք է հաշվի առնվեն հետեւյալ հանգամանքները. Լեռնային Ղարաբաղի անկախություն եւ ադրբեջանական տարածքների մեծ մասի վերադարձ, որոնք ներկայում Լեռնային Ղարաբաղի շուրջ գոյություն ունեցող անվտանգության գոտին են կազմում: Իհարկե, բանավեճի առարկա է մնում Լաչինի եւ Քելբաջարի միջանցքների ճակատագիրը: Դրանք նախկինում Լեռնային Ղարաբաղի վարչական սահմաններում ներառված չեն եղել, բայց այսօր հայ բնակչության անվտանգության երաշխիքն են, քանի որ Լեռնային Ղարաբաղը կապում են Հայաստանի հետ»,- նշել է Կոնստանտին Զատուլինը:

Պատասխանելով հարցին, թե ինչու այս տարիների ընթացքում այդ փոխզիջումը ձեռք չի բերվել, նա կարծիք է հայտնել, որ հակամարտության կողմերի միջեւ վստահություն չկա, եւ ապրիլյան իրադարձությունները միայն խորացրին այդ անվստահությունը:

«Քանի որ ադրբեջանական կողմը, որն իրեն ոտնահարված է զգում 1994-ի ռազմական գործողությունների արդյունքներով, հույսը չի կորցրել, որ կհաջողվի կա՛մ ռազմական ճանապարհով, կա՛մ ռազմական եւ դիվանագիտական շանտաժի արդյունքում Լեռնային Ղարաբաղին եւ Հայաստանին ստիպել փաստացի հանձնվել, հրաժարվել Լեռնային Ղարաբաղի անկախության գաղափարից: Կարծում եմ՝ ադրբեջանցի սթափ քաղաքական գործիչները լավ հասկանում են, որ Լեռնային Ղարաբաղը պոկված կտոր է, սակայն ներքաղաքական հանգամանքներից ելնելով՝ չեն ցանկանում, չեն կարող եւ չեն պատրաստվում դա ընդունել: Այստեղից էլ բանակցություններում փակուղին, որն առաջացել է նաեւ այն պատճառով, որ Ադրբեջանն անընդհատ խոսում է իր կազմում Լեռնային Ղարաբաղի ինչ-որ ինքնավարության մասին, ինչին հայկական կողմը երբեք չի համաձայնի: Հայկական կողմի դիրքորոշումն ավելի ճկուն է, չնայած նույնպես ազատ չէ ներքաղաքական հանգամանքներից, եւ Հայաստանի վերջին իրադարձությունները հաստատում են դա»,- ամփոփել է Զատուլինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ