News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկյան գիտնականներին հաջողվել է ոչ ինվազիվ ազդեցության եզակի մեթոդի օգնությամբ 25-ամյա երիտասարդին դուրս բերել կոմայից:

Քալիֆորնիական համալսարանի աշխատակիցներն ուլտրաձայնային ալիքների օգնությամբ ուղեղը խթանման մեթոդով կարողացել են կոմայից դուրս բերել գլխի ուժեղ վնասվածք ստացած տղամարդուն: Այս մասին նշված է Brain Stimulation ամսագրում հրապարակված հոդվածում:

Հիվանդը կոմայի մեջ է եղել գանգ-ուղեղային ծանր վնասվածք ստանալու արդյունքում: Բժիշկները նրա ուղեղը խթանել են 10-30 վայրկյան տեւողությամբ ուլտրաձայնային ալիքների օգնությամբ, 10 րոպե շարունակ: Փորձի օրը հիվանդը զգալի բարելավում է ցուցադրել, իսկ 3 օր անց ամբողջությամբ գիտակցության է եկել:

Նախկինում գլխուղեղի ֆունկցիաների վերականգնման միակ մեթոդը վտանգավոր վիրահատական միջամտությունն էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ