News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Clearstream քլիրինգային լինքը Հայաստանում կընդլայնի ներդրողների հասանելիությունը դեպի ԱՊՀ-ի եւ Կովկասի կապիտալի շուկաներ: NEWS.am-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին հաղորդել են Clearstream միջազգային քլիրինգային կենտրոնի մամուլի ծառայությունից:

Հայաստանում բացվող լինքը թույլ կտա անդրսահմանային գործարքներ կնքել տեղական արժեթղթերով, ինչը տեղական բիզնեսին թույլ կտա ավելացնել իրացվելիությունը, այդ թվում՝ արտաքին պահանջարկի համար:

Նոր շուկա մուտք գործելու որոշում կայացնելով՝ Clearstream-ը գնահատել է արժեթղթերի շուկայի աջակցմանն ուղղված Հայաստանի գործողությունները: Մասնավորապես, 2016 թվականի մարտին Հայաստանի Կենտրոնական բանկն ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (EBRD) երկրի արժեթղթերի շուկայի զարգացմանն ուղղված փոխըմբռնման հուշագիր են ստորագրել:

Շուկայից եկող այլ դրական ազդակներ են հանդիսացել կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը եւ ինքնիշխան եվրապարտատոմսերի թողարկումը:

Clearstream-ը հաշվարկային-քլիրինգային գործողությունների միջազգային ընկերություն է, որի սեփականատերը Deutsche Borse գերմանական բորսային կորպորացիան է:

Հայաստանի Clearstream-ի լինքը թվով 56-րդն է, որը բացվել է 2016 թվականի հուլիսին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ