News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի կինը՝ Սանդրա Ռուլովսը, երկրորդ է լինելու խորհրդարանական ընտրություններում «Միացյալ ազգային շարժում» կուսակցության համամասնական ցուցակում: Ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 8-ին:

Ռուլովսը, ով որոշել է զբաղվել քաղաքականությամբ, պատգամավորի թեկնածու է գրանցվել Զուգդիդիի մեծամասնական ընտրատարածքում՝ «Միացյալ ազգային շարժման» կողմից: «Սանդրա Ռուլովսը «Միացյալ ազգային շարժման» համամասնական ցուցակում կլինի երկրորդը»,-ասված է կուսակցության հայտարարությունում:

Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հիմնական մրցակիցներ են համարվում «Վրացական երազանքը» եւ «Միացյալ ազգային շարժում» խոշոր ընդդիմադիր կուսակցությունը, որը հիմադրել է Միխայիլ Սահակաշվիլին եւ որն իշխող է եղել 9 տարի մինչեւ 2012 թվականը:

Սահակաշվիլին այս պահին Ուկրաինայի քաղաքացի է եւ զբաղեցնում է Օդեսայի նահանգապետի պաշտոնը:

Վրաստանում խառը ընտրական համակարգ է. երկրի խորհրդարանն ունի 150 պատգամավորական տեղ, որից 77-ն ընտրվում է համամասնական ցուցակներով, իսկ 73-ը՝ մեծամասնական ընտրակարգով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ