News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իտալիայի Ակումոլի քաղաքի մոտ, որը մասնակիորեն ավերվել էր երկրաշարժից, այսօր՝ օգոստոսի 26-ին, 4,7 մագնիտուդով հետցնցում է գրանցվել, հաղորդում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:

Ստորերկրյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ակումոլիից 3,7 կմ հեռավորության վրա, մայրաքաղաքի Լացիոյի շրջանում: Երկրաշարժի օջախը եղել է 10 կմ խորության վրա:

Իտալիայի երկրաֆիզիկայի եւ հրաբխաբանության ազգային ինստիտուտն իր հերթին հայտնել է Ամատրիչե 4,8 մագնիտուդով նոր ստորերկրյա ցնցման մասին: Այդ ցնցումից հետ 15 րոպեի ընթացքում իտալացի սեյսմոլոգները Ամատրիչեի շրջանում 8 տատանում են արձանագրել 2.0-2.8 մագնիտուդով: Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ, քաղաքում, որն առաջին երկրաշարժի էպիկենտրոնից մի քանի կմ հեռավորության վրա է գտնվում, նոր ավերածություններ են եղել: Նախօրեին եւս Ամատրիչեում տեղի ժամանակով 14.36-ին, 4,3 մագնիտուդով երկրաշարժ էր գրացվել:

Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին Իտալիայի կենտրոնական հատվածում 6,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Ավերածություններ են եղել երեք շրջաններում՝ Լադիո, Ումբրիա եւ Մարկե: Սեյսմոլոգների տվյալներով, վերջին օրերին երկրաշարժի գոտում մոտ 500 հետցրցնումներ են արձանագրվել, այդ թվում 20-ը մեծ եւ միջին ուժգնությամբ: Զոհերի թիվը հասել է 250-ի, տուժածներինը՝ 365-ի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ