News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունն (ԱՎԾ) օրերս հրապարակել է «Աղքատություն եւ պարենային ապահովություն, 2016թ. հունվար-հունիս» զեկույցը: Դատելով դրանում նշված տեղեկատվությունից՝ անցյալ տարի երկրի բնակչության մեկ շնչի հաշվարկով միջին դրամական եկամուտն աճել է ամսական 2.8 հազար դրամով կամ 5.7%-ով: Սակայն որոշ փաստեր միանգամայն հակառակ եզրակացության են հանգեցնում:

Նախ նշենք, որ հենց անցյալ տարի երկրի տնտեսության մեջ հետընթացի ակնհայտ նախանշաններ ի հայտ եկան: Օրինակ՝ ընթացիկ գներում մանրածախ առեւտրաշրջանառության ծավալը կրճատվեց գրեթե 8%-ով: Նման անկումը դժվար է բացատրել միայն արտագաղթով, չնայած դա նույնպես ազդեցություն է ունեցել: Ազդել է եւս մեկ՝ ավելի ծանրակշիռ գործոն. ֆիզիկական անձանց արտերկրից ստացվող դրամական փոխանցումների զգալի անկումը (Վիճծառայության զեկույցում այն նշվում է որպես «տրանսֆերներ»):

ԱՎԾ-ի վարկածով՝ 2014-2015 թվականներին բնակչության դրամական եկամուտներում տրանսֆերների մասնաբաժինը կրճատվել է՝ 12.4%-ից հասնելով 9%-ի: Բացարձակ արտահայտությամբ անկումը բնակչության մեկ շնչի հաշվարկով կազմել է ավելի քան 1.4 հազար դրամ կամ 23.3%: Սակայն, եթե հաշվի առնենք Հայաստանի Կենտրոնական բանկի տվյալները, դրամական փոխանցումների մասով պատկերն այլ է:

Եվ այսպես. 2014 թվականին դրամական փոխանցումների գումարը կազմել է ամսական միջինը 23 հազար դրամ՝ բնակչության մեկ շնչի հաշվարկով: Դա 3.7 անգամ գերազանցում է ԱՎԾ-ի նշած ցուցանիշը: Այսպիսով՝ բնակչության դրամական եկամուտներում տրանսֆերների տեսակարար կշիռը նշված տարում աճում է գրեթե 35%-ով: Այսինքն՝ եկամտի այս աղբյուրի նշանակությունը շատ ավելին է, քան ներկայացված է ԱՎԾ-ի տվյալներում:

Տրանսֆերների՝ նման բարձր մասնաբաժինը բացատրելը դյուրին է. որպես կանոն, հարուստ ընտանիքները (որոնք եկամտի հիմնական աղբյուրն ամենեւին էլ արտերկրից ստացվող օգնությունը չէ) հրաժարվում են մասնակցել ԱՎԾ-ի բյուջետային հետազոտություններին: Այդ պատճառով դրամական փոխանցումների հաշվին ապրող ընտանիքների տեսակարար կշիռն արհեստականորեն աճում է:

Անցյալ տարի բնակչության մեկ շնչի հաշվարկով դրամական փոխանցումների գումարը նվազել է՝ հասնելով ամսական 16 հազար դրամի (նախորդող տարվա համեմատ՝ ավելի քան 1.4 անգամ պակաս): Հիմք ընդունելով այս մեծությունը՝ կստացվի, որ անցյալ տարի բնակչության մեկ շնչի հաշվարկով ընդհանուր եկամուտը ոչ թե ավելացել է, այլ 4%-ով նվազել: Հաշվի առնենք, որ սա միջին մեծություն է եւ մեր հանրության մի հատվածի եկամուտներին հասցված լուրջ վնաս է թաքցնում:

Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ