News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Իտալիայի կենտրոնական մասում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհվածների հուղարկավարությունը կանցնի օգոստոսի 27-ին, Մարկե շրջանում, սգո արարողությանը կմասնակցի Իտալիայի նախագահ Սերջո Մատարելան, հայտնում է Tgcom24 հեռուստաալիքը:

Հրաժեշտի արարողությունը կկայանա Ասկոլի- Պիչենո քաղաքի մայր տաճարում:

6:0 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել օգոստոսի 24-ի գիշերը Իտալիայի կենտրոնական մասում: Փլուզումներ են եղել երեք շրջաններում՝ Լացիո, Ումբրիա ու ՄԱրկե: Ցնցումները զգացվել են իտալական շատ քաղաքներում՝ այդ թվում Հռոմում, Ֆլորենցիայում ու Բոլոնիայում:

Վերջին պաշտոնական տվյալներով՝ տարերային աղետի հետեւանքով զոհվել է 267 մարդ, 387-ն էլ վնասվածքներ է ստացել ու հիմա հիվանդանոցում է: Ասկոլի Պիչենո նահանգում զոհվել է 49 մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ