News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Apple ընկերությունը մշակում է սոցցանցի համար իր սեփական հավելվածը Facebook, Snapchat եւ Instagram-ի հիմքով, հայտնում է Bloomberg–ը:

Apple-ի աշխատակիցների խոսքով նոր ծրագիրը թույլ է տալիս օգտատերերին ձայնագրել ու խմբագրել տեսահոլովակներ, կիրառել զանազան ֆիլտրեր ու արդյունքի մասին պատմել տարբեր օգտատերերի:

Նյութում հայտնել են, որ ձգտելով «առավելագույն օգուտ քաղել սոցցանցերի ժողովրդականությունից»՝ ընկերությունը թիրախավորել է երիտասարդ օգտատերերին, որոնք օրական 30-50 րոպե են ծախսում պոպուլյար հավելվածների վրա, որոնցից են Facebook, Snapchat եւ Instagram–ը: Տեսահոլովակների հետ աշխատանքի գործիքներից բացի մշակողները մտադիր են սոցցանցերին բնորոշ մի քանի գործառույթ հավելել: Օրինակ տարբեր օգտատերերի միջեւ շփման հնարավորություն: «Երկու ընկերները կկարողանան տեսնել միմյանց բոլոր տեքստային հաղորդագրությունները, էլեկտրոնային փոստը, տեսահոլովակները ու լուսանկարնները»,- ասում են Apple–ից:

Նոր հավելվածը հասանելի է լինելու AppStore–ում, կամ էլ թողարկվելու է որպես «խնձորային» գաջետների տեսախցիկներին կցված ավտոմատ հավելում: Ընկերության աշխատակիցների խոսքով սոցցանցում օգտագործվելու են քառակուսի տեսահոլովակներ, ինչպես Instagram–ում:

Դեռ անանուն հավելվածի մշակմանը մասնակցում է մի թիմ, որը ստեղծել է այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են Final Cut Pro եւ iMovie-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ