News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սիրիայի ու Լիբանանի հին իրերի սեւ շուկան լցվել է ԻՊ խմբավորման գրոհայինների վաճառած կեղծիքներով, առգրավված արտեֆակտների գրեթե երեք քառորդը կեղծիք է եղել: Այս մասին հայտնում է Սիրիայի հնությունների ու թանգարանների դեպարտամենտի գլխավոր տնօրեն Մաամուն Աբդուլքարիմը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Art Newspaper թերթը, վկայակոչելով Աբդուլքարիմին, գրում է, որ Սիրիայի ու Լիբանանի սեւ շուկաներում 2013-ի համեմատ կեղծ արժեքների քանակը 30 տոկոսից գրեթե 70 տոկոս է դարձել:

Դամասկոսում առգրավված իրերի մեջ եղել են Աստվածաշնչի ու Ղորանի 30 կեղծ նմուշ, 450 «միջնադարյան ոսկեդրամ», կեղծ խճանկարներ ու արձանիկներ: Աբդուլկարիմի խոսքով որոշ կեղծիքներ բնօրինակից տարբերելը շատ բարդ է: Լիբանանում առգրավել են 89 արտեֆակտ՝ 20 արձանիկ Պալմիրայից, 18 խճանկար ու մի քանի ճարտարապետական տարր:

Խոսելով Պալմիրայում վերականգնողական աշխատանքների մասին, Աբդուլքարիմը ասել է, որ արտեֆակտների մեծ մասը լավ է պահպանվել ու հավելել, որ բարեբախտաբար Պալմիրայիի «արվեստը կորած չէ»: Նրա խոսքով Պալմիրայում աշխատանքները ավարտին հասցնելու համար հինգ տարի է պետք: Հիմա վերականգնում են Բաալշամինի ու Բելի երկու տաճարները:

Պալմիրայի հին ավերակները Սիրիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության վեց օբյեկտներից մեկն է: Այն 2015-ի մայիսից գտնվում էր ԻՊ գրոհայինների վերահսկողության տակ: Զինյալները մեծ վնաս էին հասցրել պատմական քաղաքին, պայթեցրել տաճարները, կողոպտել դամբարաններն ու թանգարանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Ամենաշատ