News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Փոքր եւ միջին ձեռարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը:

Նախորդ նիստի արդյունքների ամփոփումից եւ տրված հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ զեկուցումներից հետո խորհուրդն անցել է օրակարգային մյուս հարցերի քննարկմանը: Մասնավորապես, քննարկվել են պետական գնումների շրջանակում ՀՀ-ում արտադրված ապրանքի ծագման երկրի հավաստագրի տրամադրմանը, Հարկային օրենսգրքի նախագծում ՓՄՁ-ներին առնչվող մի շարք դրույթներին, ՓՄՁ-ների ու առեւտրի կենտրոնների միջեւ գնորդ-մատակարար շղթայում առկա խնդիրներին եւ առեւտրի կենտրոններում հայկական ապրանքներին առաջնահերթություն տալուն վերաբերող հարցեր: Ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են մի շարք դիտողություններ եւ առաջարկություններ: Վարչապետը, ամփոփելով քննարկումը, հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խմբերի շրջանակում մանրակրկիտ ուսումնասիրել ու լրացուցիչ քննարկել վերոնշյալ հարցերը եւ արդյունքները ներկայացնել խորհրդին:

Որպես ՓՄՁ զարգացման խորհրդի նոր անդամ՝ հավանության է արժանացել «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» հասարակական կազմակերպության փոխնախագահ Սամսոն Գրիգորյանի թեկնածությունը: Հավանություն է տրվել նաեւ ՀՀ արդյունաբերողների եւ գործարարների միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանին եւ Եվրոպական բիզնես ասոցիացիայի գործադիր տնօրեն Դիանա Սարումովային առանց քվեարկելու իրավունքի ՓՄՁ զարգացման խորհրդի կազմում ընդգրկելու առաջարկությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ