News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մինչեւ Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածի համաձայն Եվրամիության կազմից երկրի  դուրս գալու գործընթացի պաշտոնական մեկնարկը Brexit-ի հարցով խորհրդարանական քվեարկություն չի անցկացնի, հայտնում է The Telegraph-ը:

Պարբերականի տեղեկություններով՝ Մեյը խորհրդակցել է կառավարության իրավաբանների հետ, որոնք հայտնել են, որ նրա լիազորությունները բավարար են առանց Համայնքների պալատի հավանության Brexit-ն սկսելու համար:

«Վարչապետը բացարձակ հստակությամբ հասկացրել է, որ Բրիտանիայի ժողովուրդը քվեարկել է ԵՄ-ից դուրս գալու օգտին, եւ այժմ ինքը քայլեր կձեռնարկի՝ Brexit-ն ապահովելու համար»,- ասել է Դաունինգ-սթրիթի զրուցակիցը:

Պարբերականը նշում է, որ այս որոշումը կհարվածի ԵՄ կազմում Մեծ Բրիտանիայի հետագայում եւս մնալու կողմնակիցներին, որոնք հույսեր էին փայփայում, որ խորհրդարանը կհետաձգի կամ նույնիսկ ամբողջովին կչեղարկի Brexit-ը: Պալատի պատգամավորների մեծամասնությունը՝ 480 պատգամավոր, հանրաքվեի ժամանակ դեմ են քվեարկել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն: Սակայն Թերեզա Մեյը կարծում է, որ «Brexit-ը Brexit է նշանակում», հետեւաբար նա մտադիր է ընդդիմախոսներին այդ քայլը շրջափակելու հնարավորություն տալ, ասել է աղբյուրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից. Բունդեսթագի պատգամավոր
Եվրամիության անդամ դառնալը բխում է ոչ միայն Ուկրաինայի, բալկանյան…
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ առաքելությանը
Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ...
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Ամենաշատ