News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Սարի թաղում հուլիսի 29-ին անկարգությունների գործով կալանավորված Գարիկ Առուստամյանը Վերաքննիչ դատարանի որոշմամբ ազատ է արձակվել: Վերաքննիչը որոշումը կայացրել է օգոստոսի 26-ին:

Գարիկ Առուստամյանի փաստաբան Զորայր Հարությունյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ դատարանը բեկանել է առաջաին ատյանի դատարանի որոշումը՝ վերացնելով կալանքը:

Հիշեցնենք, որ Արարատի մարզի Նիզամի գյուղում բնակվող Գարիկը, հարազատների պատմելով, ընկերոջ հետ գնացել էր Սարի թաղ՝ քրոջը տուն բերելու, երբ հայտնվել էր իրադարձությունների կենտրոնում: Ընկերը՝ Պետրոս Խաչատրյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմել էր, որ ոստիկաններն իրենց թույլ չեն տվել մեքենայով դուրս գալ Սարի թաղից, դուրս են բերել մեքենայի միջից, ծեծի ենթարկել թե իրենց երկուսին, թե Գարիկի քրոջը, ինչից հետո Գարիկը երկու օր անցկացրել էր վերակենդանացման բաժանմունքում, ապա կալանավորվել:

Գարիկ Առուստամյանին մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը, որը պատժվում է ազատազրկմամբ` երեքից ութ տարի ժամկետով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ