Հնդկաստանում գնացքը բախվել փղերի ընտանիքին։ Միջադեպը տեղի է ունեցել Արեւմտյան Բենգալիա նահանգում։ Էգ փիղն ու երկու ձագերը անցնում էին եկաթուղային ռելսերի վրայով, երբ գնացքը հարվածել է նրանց, հաղորդում է Hindustan Times-ը։
Վթարից հետո երթեւեկությունը կանգնեցվել է։ Այն վերականգնվել է միայն ժամեր անց, երբ փղերի մարմինները հեռացրել են ռելսերի վրայից։