News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

 Նիդեռլանդների ԱԳ նախարար Բերթ Քունդերսը մտադիր է բարձրացնել Հոլանդիայի ներքին գործերին Թուրքիայի միջամտության հարցը գալիք շաբաթ Անկարա կատարելիք իր այցի ժամանակ: DutchNews-ի փոխանցմամբ Քունդերսի հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանը տեղի իշխանություններին ուղարկել է նամակ, որտեղ խորհուրդներ է տվել, թե ինչպես կարելի է դիմակայել հակաթուրքական հանրահավաքներին

Պորտալը նշում է, որ նամակի ճշգրիտ բովանդակությունը հայտնի չէ, այդուհանդերձ Ռոթերդամի քաղաքապետը պահանջել է հանդիպում Թուրքիայի հյուպատոսի հետ:

Լրագրողների հետ զրույցի ժամանակ Քունդերսը շեշտել է, որ Նիդեռլանդները գործ ունեն հոլանդական հասարակության հետ, ու այստեղ թուրքական կառավարությունը անելիք չունի: «Մենք հասկանում ենք զգացմուքները, որոնք կապակցված են հեղաշրջման փորձի հետ: Բայց մեզ անհրաժեշտ է լուծել այս հարցում տարաձայնությունները: Մենք ազատ ենք՝ խոսել Թուրքիայի մասին ու նրանք էլ ազատ են մեր մասին խոսելու հարցում: Սա ազգային պատասխանատվության հարց է, այստեղ Նիդեռլանդներում»- նշել է նախարարը:

Աղբյուրը նշում է, որ Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո Հոլանդիայում թուրքական համայնքի ներկայացուցիչները սպառնալիքներ են ստացել:

 

 

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ