News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Քալիֆորնիայի համալսարանի ամերիկացի գիտնականները կարծում են, որ ռուսաստանցի հեղափոխական Վլադիմիր Լենինը մուտանտ է եղել: Նրանց կարծիքով, Վլադիմիր Ուլյանովը տառապել է հազվադեպ հանդիպող գենետիկ հիվանդությամբ, որի պատճառով էլ շուտ է մահացել, հաղորդում է Informing-ը:

Առաջին անգամ չէ, որ գիտնականները ցանկանում են պարզել Լենին վաղաժամ մահվան պատճառները: Հիշեցնենք, որ նա մահացել է 53 տարեկանում, իսկ մահից առաջ 10 ամիս կաթվածահար վիճակում է եղել:

Գիտնականներ Լեւ Լուրյեն, Ֆիլիպ Մակովիակը եւ Հարրի Ֆինտերսը որոշել են, որ Լենինի մոտ օրգանիզմի մուտացիա է տեղի ունեցել, որի հետեւանքով կաթված է սկսվել եւ հանգեցրել գլխուղեղի անոթների քարացման:

Նշենք, որ պատմաբանների խոսքով, երբ Լենինի մահից հետո նրա մարմինը հերձել են եւ բժշկական սարքով հարվածել անոթներին, զրնգոց է լսվել: Հետեւաբար գիտնականները եկել են եզրակացության, որ նման երեւույթները տեղի են ունենում միայն NT5E գենի մուտացիայի դեպքում: Փորձագետները կարծում են, որ նման հիվանդությունը կարող էր փոխանցվել հորից՝ ժառանգաբար, որը մահացել է 54 տարեկանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ