News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի Մշակույթի եւ զբոսաշրջության պետական նախարար Մահեշ Շարման հայտնել է, որ օտարերկրյա զբոսաշրջուհիներին խորհուրդ չի տրվում կիսաշրջազգեստ կրել փոքրիկ քաղաքներ այցելելիս, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

«Երբ օտարերկրյա զբոսաշրջիկը ժամանում է օդանավակայան, այդ կինը կամ տղամարդը գրքույկ է ստանում, որտեղ թվարկվում է, թե ինչ կարելի է անել եւ ինչ ոչ Հնդկաստանում գտնվելու ընթացքում: Այդ կանոնները խորհուրդ են ներառում` փոքր քաղաքում գտնվելիս գիշերը միայնակ չզբոսնել եւ չկրել այնպիսի հագուստ, ինչպիսին, օրինակ, կիսաշրջազգեստն է», — լրագրողներին հայտնել է Շարման:

Միաժամանակ նա բացասաբար է պատասխանել ճշգրտող հարցին, թե արդյոք դա նշանակում է, որ իշխանություններն օտարերկրյա զբոսաշրջիկների համար դրես-կոդ են մտցնում:  «Մենք ինչո՞ւ պետք է մեզ թույլ տանք զբոսաշրջիկներին դրես-կոդ խորհուրդ տալ» — պատասխանել է պետական նախարարը:

Այդ հանձնարարականից բացի, Շարման մեկ ուրիշն էլ է ներկայացրել. նա զբոսաշրջիկներին խորհուրդ է տվել որպես չարամիտների դեմ նախազգուշական միջոց, լուսանկարել այն տաքսիների համարները, որոնցից օգտվում են եւ լուսանկարներն ուղարկել ընկերներին, որպեսզի անհրաժեշտության դեպքում ոստիկանությունը կարողանա օպերատիվ կերպով հայտնաբերել հանցագործին:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկը սկսել է զբոսաշրջիկներից քաղաք մեկօրյա այցի համար գումար գանձել
Վճարովի տոմս չունենալը սպառնում է 50 եվրո տուգանքով...
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Ամենաշատ