News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու Հիլարի Քլինթոնի առավելությունը Հանրապետական կուսակցությունից իր մրցակից Դոնալդ Թրամփի նկատմամբ ընդամենը 3 տոկոս է, վկայում է Morning Consult ընկերության իրականացրած հարցումը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Նախորդ` օգոստոսի 24-ից 26-ին իրականացված հարցման համաձայն, պոտենցիալ ընտրողների 43 տոկոսն արտահայտվել է Քլինթոնի օգտին, 40 տոկոսը` Թրամփի: Միաժամանակ հարցվածների 17 տոկոսը չգիտե, թե ում օգտին կքվեարկի կամ էլ այդ առումով ձեւավորված կարծիք չունի: 

Այնուամենայնիվ, տվյալ հարցումը նաեւ ցույց է տվել, որ երկու թեկնածուի անժողովրդականության մակարդակն առաջվա պես բարձր է. հարցվածների  58 տոկոսը հայտնել է, որ անբարյացակամորեն է վերաբերվում Թրամփին, իսկ  57 տոկոսը` Քլինթոնին:

Վերջերս Թրամփի նկատմամբ Քլինթոնի առավելության կրճատման միտում է նկատվում: Այսպես` շաբաթ հրապարակվել են Ռեյտեր գործակալության եւ  Ipsos ընկերության հարցման տվյալները, որոնք վկայում են, որ Թրամփի նկատմամբ Քլինթոնի առավելությունը ռեկորդային 12 տոկոսից կրճատվել է մինչեւ  5 տոկոս: Օգոստոսի սկզբին CNN/ORC-ի անցկացրած հարցման համաձայն, Քլինթոնը ժողովրդականությամբ Թրամփից առաջ էր ինը տոկոսային կետով`  52 տոկոսը 43 տոկոսի դեմ:

Մեկ ու կես շաբաթ առաջ Թրամփը փոխատեղումներ է իրականացրել իր նախընտրական շտաբում: Սթիվեն Բեննոնը` պահպանողական լրատվական   Breitbart News պորտալի համահիմնադիրը, օգոստոսի 17-ին նշանակվել է ընտրարշավի գործադիր տնօրենի պաշտոնում:   Արշավի մենեջերի պաշտոնը զբաղեցրել է նախկինում Թրամփի թիմում որպես գլխավոր խորհրդական աշխատած Քելլիան Քոնուեյը, որը հայտնի է դարձել որպես    CNN-ի եւ Fox News-ի քաղաքական մեկնաբան եւ ղեկավարում է հասարակական կարծիքի հարցման Polling Company ընկերությունը: Դրանից երկու օր անց Թրամփն ընդունել է իր առանցքային խորհրդականներից մեկի` Պոլ Մանաֆորտի հրաժարականը, որն անցնում է  ՀԴԲ-ի եւ ԱՄՆ-ի Արդարադատության նախարարության իրականացրած` Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի կոռուպցիոն սխեմաներին ամերիկյան ընկերությունների հանցակցության հետաքննման գործով: Ավելի վաղ Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոյից (ՈՒՀԿԲ) «ՌԻԱ Նովոստիին» հայտնել էին, որ Մանաֆորտը կարող է Շրջանների կուսակցության  «սեւ դրամարկղից» 12,7 մլն դոլար ստացած լինել:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ