News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մենք թույլ չենք տա, որ մեր պատմության հետ անարդարացիորեն խաղան։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն՝ պատասխանելով Ինջիրլիքի ռազմաբազա գերմանացի պատգամավորների հնարավոր այցի մասին հարցին։

Թուրքական Haberturk–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշուշօղլուն մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե գերմանացի պատգամավորների այցը Թուրքիայում գտնվող Ինջիրլիքի ռազմաբազա կապված է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի հետագա ճակատագրից։

«Եթե Գերմանիան անհրաժեշտ քայլեր անի, մենք կապահովենք այցը։ Հակառակ դեպքում մենք թույլ չենք տա մեր պատմության հետ անարդարացիորեն խաղացողներին այցելել մեր համար զգայուն շրջաններ»,–ասել է Չավուշօղլուն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ