News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը դիտարկում է իրանական գազն իր տարածքով Եվրոպա տարանցելու հնարավորությունը, հայտնել է Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարար Նաթիգ Աբբասովը Էներգետիկական տնտեսության վերաբերյալ միջազգային համաժողովի ընթացքում, հայտնում է Թրենդը: 

Փոխնախարարի խոսքով, դա Իրանն Անդրադրիատիկյան գազատարին (TANAP) միացնելու հնարավոր ուղի կլինի: Աբբասովը չի բացառել նաեւ իրաքյան գազն Ադրբեջանով Եվրոպա տեղափոխման հնարավորությունը: 

TANAP-ը նախատեսում է ադրբեջանական   «Շահ Դենիզ» հանքավայրի գազը վրաց-ադրբեջանական սահմանից տեղափոխել մինչեւ Թուրքիայի արեւմտյան սահման: Գազը Թուրքիա կհասնի 2018 թվականին, իսկ Անդրադրիատիկյան գազատարի   (ԱԱԳ) շինարարության ավարտից հետո գազը Եվրոպա կհասնի մոտավորապես   2020 թվականի սկզբին: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ