News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը մտադիր է աշխարհի ցանկացած կետում պաշտպանել իր քաղաքացիների շահերը եւ իրավունքները: Այդ մասին հայտնել է ՌԴ-ի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

«Մեզ համար կարեւորագույն խնդիր է մնում արտասահմանում Ռուսաստանի քաղաքացիների իրավունքների եւ շահերի պաշտպանությունը: Դա նախ եւ առաջ պետական խնդիր է, դրանով զբաղվում է եւ Արտաքին գործերի նախարարությունը, եւ Ռուսհամագործակցությունը: Կա նաեւ հայրենակիցների հարցերով հատուկ կառավարական հանձնաժողով:  Իհարկե կան հասարակական կազմակերպություններ», — ասել է Մեդվեդեւը:

Նա ընդգծել է այն բանի կարեւորությունը, «որ նրանք հանդես գան որպես միասնական ուժ, երբ խոսք է գնում մեր քաղաքացիներին օգնելու մասին»:

«Լինի դա մոր պաշտպանություն, որը չի կարողանում այլ երկրից վերցնել իր երեխային, թե ռուսական դպրոցների բռնի տեղափոխում ուսուցման այլ լեզվի, ընդգծում եմ, բնականաբար` բռնի:  Կամ` օգնություն մեր քաղաքացիներին, որոնց անարդարացիորեն դատապարտել են այլ պետությունների տարածքներում: Մենք կպաշտպանենք ձեր իրավունքները եւ շահերը աշխարհի ցանկացած կետում, կպաշտպանենք խտրականությունից, տեղի իշխանությունների կամ կազմակերպությունների կողմից ճնշումներից, եթե անհրաժեշտ լինի, կաջակցենք սոցիալական հարցերի լուծմանը, ներառյալ կենսաթոշակային հարցերը, բժշկական ապահովագրության հարցերը, կօգնենք հնարավոր այլ միջոցներով», — պարզաբանել է ՌԴ վարչապետը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ