News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Մեծ թվով քաղաքացիներ այսօր՝ օգոստոսի 29-ին, հավաքվել են Վերաքննիչ քրեական դատարանի առջեւ, որտեղ քննվում է Ժիրայր Սեֆիլյանի կալանավորման երկարացման վերաքննիչ բողոքը։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ հավաքված քաղաքացիները եկել են «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդի լուսանկարով պաստառներով եւ վանկարկում են «Ազատություն Ժիրոյին»: Կարգադրիչները փակել են դատարանի դուռը, ինչի պատճառով հավաքվածները բողոքի ակցիան անում են նախասրահում:

Այս պահին հայտնի չէ՝ Սեֆիլյանը դատարանում է, թե ոչ:

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին քրեական գործ էր հարուցվել, որի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել Ժիրայր Սեֆիլյանին եւ եւս 8 անձանց: Սեֆիլյանը մեղադրվում էր մի խումբ անձանց միջոցով զենքի ապօրինի շրջանառություն կազմակերպելու մեջ: Օգոստոսի սկզբին Սեֆիլյանի գործը միացվել էր «Սասնա ծռեր»-ի գործին: Նրան այժմ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 35-225-րդ եւ 38-235-րդ հոդվածներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ