News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ծագումով մարոկկացի Գերմանիայի քաղաքացի Սաֆիա Ս.-ն, որը փետրվարի 26-ին Հանովերում դանակով հարձակվել էր ոստիկանի վրա, մեղադրվել է սպանության փորձի եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը սատարելու համար: Այս մասին հաղորդում է DW-ն:

Բացի այդ, կասկածյալին, որը հանցագործության կատարման պահին 15 տարեկան է եղել, սպանության փորձի մեղադրանքներ են առաջադրվել: Նրա հետ միասին դատարանի առջեւ է կանգնել նաեւ աղջկա 19-ամյա ընկերը, որը ծագումով Սիրիայից է: Նա իմացել է աղջկա ծրագրերի մասին եւ, հավանաբար, նաեւ մասնակցել է նրա գործողություններին:

Սաֆիայի ընտանիքի անդամներն ու դպրոցի ղեկավարությունը, որտեղ նա սովորել է, համապատասխան մարմիններին զգուշացրել են աղջկան հսկելու անհրաժեշտության մասին: Ամեն դեպքում, կանխարգելիչ որեւէ քայլ չի ձեռնարկվել:

2016 թվականի հունվարին աշակերտուհին Ստամբուլ է մեկնել՝ ծրագրելով Սիրիայում միանալ ԻՊ-ին: Թուրքիայում նա կապի մեջ է մտել ահաբեկիչների խմբի հետ, որոնք նրան հրահանգել են «նահատակ դառնալ»՝ ահաբեկչություն իրականացնելով Գերմանիայում: Վերադառնալով՝ նա Հանովերի կայարանում դանակով հարձակվել է ոստիկանի վրա: Իրավապահը ծանր վիրավորում է ստացել, իսկ նրա գործընկերը կարողացել է ձերբակալել աղջկան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ