News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Գործարար Արամ Պետրոսյանը, որը մարդկանց էր պատանդառել Մոսկվայում «Սիթիբանկի» մասնաճյուղում, դադարեցրել է հացադուլը, այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է նրա փաստաբան Ստանիսլավ Մալցեւը:

Մինչ այդ լրատվամիջոցները հայտնել էին, որ Պետրոսյանը հացադուլ է հայտարարել:

«Բժիշկները նրան խորհուրդ են տվել դադարեցնել հացադուլը, ու մենք, որպես փաստաբաններ, նրան խորհուրդ ենք տվել չվտանգել առողջությունը»,- ասել է փաստաբանը:

Նա պարզաբանել է, որ կալանքի մասին որոշման հրապարակումից հետո Պետրոսյանի ինքնազգացողությունը վատացել է ու շտապ օգնություն են կանչել դատարան: Մալցեւը նաեւ նշել է, որ առայժմ ոչ մի քննչական գործողություն իր պաշտպանյալի նկատմամբ չի իրականացվում:

«Այս շաբաթ կստուգեն նրա ցուցմունքները տեղում՝ այսինքն բանկի մասնաշենքում»- ասել է փաստաբանը:

Գործարար Արամ Պետրոսյանը չորեքշաբթի երեկոյան չորս մարդու էր պատանդառել Մոսկվայի կենտրոնում գտնվող «Սիթիբանկի» մասնաճյուղում, սպառնալով պայթեցնել շենքը: Սակայն հետո տղամարդը մեկ-մեկ ազատ է արձակել բոլոր պատանդներին ու հանձնվել իրավապահներին: Առարկան, որը նա ներկայացնում էր իբրեւ ռումբ, պարզվել է, որ մուլյաժ է: Պետրոսյանը հարցաքննության ժամանակ ասել է, որ իր արարքով ուզում էր ուշադրություն գրավել իր սնանկացման խնդրին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ